📝 Հայաստանն ու Նիդեռլանդները այսօր ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ու Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։
🇦🇲 Միրզոյանի խոսքով՝ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ:
🇳🇱 Վելդկամպը նշեց՝ Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում․ «Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»։

Leave a Reply