Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդ…

Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել սպառնալիքներին, որոնք ակնկալվում են երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Ինչպես հաղորդում է Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Հետևելով Հայաստանի խնդրանքին՝ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կտեղակայի Հայաստանում՝ օգնելու հակազդել սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնկալվող սպառնալիքներին։ Մեր հարևանությամբ ժողովրդավարության դիմադրողականությանն աջակցելը շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»,- ասել է Կալասը։

Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ ընտրություններին ընդառաջ սպասվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով