Եվրամիությունը չի նախատեսում ընդլայնել և Հորմուզի նեղուցում տարածել Կարմիր ծովում գործող «Վահաններ» (Aspides) առաքելությունը, որը ստեղծվել է 2024 թվականին միջազգային նավագնացությունը Եմենի հութիների հարձակումներից պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում հակամարտությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը շատ կարևոր առաջնահերթություն է, և գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու հարցը, այնուամենայնիվ, ԵՄ-ն չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության մեջ։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Եվրոպայի պատերազմը չէ։ Ինչպես ասացի, մենք ունենք «Վահաններ» գործողությունը Կարմիր ծովում։ Քննարկումն այն մասին էր, որ այն պետք է ուժեղացվի, քանի որ այն շատ ռազմածովային միջոցներ չունի և պետք է ավելի շատ ունենա։ Սակայն քննարկումն այն մասին՝ արդյոք մենք այս մանդատը տարածում ենք նաև Հորմուզի նեղուցի վրա՝ Մասկատի գծից հյուսիս, անդամ պետությունների կողմից դա անելու ցանկություն չկար։ Ինչպես ասացի, ոչ ոք չի ցանկանում ակտիվորեն մասնակցել այս պատերազմին։ Եվ, իհարկե, բոլորը մտահոգված են, թե ինչպիսին կլինի արդյունքը», — Կալասի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ աշխատանք է տարվում դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ։
Թողնել պատասխան