Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի…

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հյուրերը հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով