Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն լուրերը, թե երկրի նոր գերագու…

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն լուրերը, թե երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քուվեյթի Al-Jarida թերթն ավելի վաղ գրել էր, թե 56-ամյա Մոջթաբա Խամենեիին, որը ենթադրաբար վիրավորում է ստացել, հանգստյան օրերին Մոսկվա են տեղափոխել բուժման նպատակով։ Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել թերթի պնդումները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով