Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդի անդամների հետ մարտի 17–ին այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Մինչ բնակավայրեր այցելելը, Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ: Վերջինս մանրամասներ է ներկայացրել ազգային փոքրամասնությունների բնակավայրերում ճանապարհաշինության, գազիֆիկացման, ջրամատակարարման ցանցի կառուցման և այլ ուղղություններով իրականցված և ընթացքում գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև Նոր Արտագերս, Երասխահուն, Ֆերիկ բնակավայրերի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների մտահոգությունները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը տեղում խնդիրներին ծանոթանալն ու հասցեական լուծումներ տալն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև այցելել է Ակնալիճի եզդիական «Զիարատ», շրջայց կատարել նորակառույց եզդիական հոգևոր տաճարների համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Թողնել պատասխան