Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։
Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։
Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։
Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Հանդիպմանը նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում. «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։

Թողնել պատասխան