Ոլորտային ռազմավարությունները կենսական նպատակների մասին են, իսկ ամենաբարդ պրոցեսը պետական ապարատում և ընդհանրապես ժողովրդավարական համակարգերում հենց նպատակների սահմանումն է որոշակի կոնսենսուսով։
Այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
«Ունենք դեպքեր, երբ ռազմավարություններն, իսկապես մնում են թղթի վրա և լավը չեն։ Մարդիկ երբեմն ելնում են այն կանխավարկածից, որ գրել են շատ լավ ոլորտային ռազմավարություններ, համոզված են, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է, բայց հետո չեն կարողանում ռազմավարություններն իմպլեմենտացնել առօրյա կյանքում։ Ամենակարևոր հարցադրումն այն է, որ մեր պետական ապարատը շատ դժվարությամբ է սահմանում նպատակներ։ Շատ հաճախ ռազմավարությունները գրվում էին՝ նկարագրելով լոկ գործընթացներ, սակայն այդպես չպետք է լինի»,- ասաց Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ մենք ունենք նաև բարձր մակարդակի ներքին կոնֆլիկտայնություն ցանկացած հարցի շուրջ։
Թողնել պատասխան