Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է …

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերն Իրանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ թիրախավորել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Լարիջանիին։
Բանակը նաև հայտարարել է, որ մեկ այլ հարվածի արդյունքում սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։
Կացի գրասենյակը հայտարարել է, որ Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատարը սպանվել են մեկ գիշերվա ընթացքում։
BBC-ի փոխանցմամբ՝ Կացը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետի հետ միասին իրենք հրահանգել են Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել հետապնդել Իրանի ղեկավարությանը։
«ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել է Իրանի ղեկավարության փոփոխության բարձր տեմպերի մասին…. Մենք նրան կտեղեկացնենք, որ այդ տեմպը շարունակվում է և նույնիսկ աճում է ամենաբարձրաստիճան ղեկավարներից երկուսի սպանությունից հետո», — ասել է Կացը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով