Անհայտ արկը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի շրջանից 23 ծո…

Անհայտ արկը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի շրջանից 23 ծովային մղոն արևելք գտնվող լցանավին՝ պատճառելով աննշան վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների (UKMTO) գրասենյակը։
Անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկություն չի ստացվել։
Ավելի վաղ Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ Բանիաս տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի որսանալուց հետո հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով