Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական…

🇦🇲🇹🇷 Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
🗣 «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա:
📌 Ծառուկյանը նշել է, որ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ: Հարցին, թե ում դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել, Գոռ Ծառուկյանն ասաց, որ բոլորը եկել են:
📌 «Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- ասել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *