Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են երկրի Ազգային անվտանգության բարձրագույ…

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի սպանվելու մասին լուրերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարիջանին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։
Իրանական Mehr-ի փոխանցմամբ, Լարիջանիի սպանվելու մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը՝ նշելով, որ նա «նահատակվել է ծառայության ճակատում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով