Քուվեյթի ազգային գվարդիան հայտարարել է, որ մարտի 18-ի լուսաբացին 7 անօդաչու թռչո…

Քուվեյթի ազգային գվարդիան հայտարարել է, որ մարտի 18-ի լուսաբացին 7 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Arab Times-ը։
Գվարդիայի խոսնակը կոչ է արել քաղաքացիներին խստորեն հետևել պատկան մարմինների կողմից արվող հայտարարություններին, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց անվտանգությունը։
Մարտի 18-ին անօդաչուներ որսալու մասին հայտարարություններ են արել նաև Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով