ԵՄ-ից մինչև Չինաստան. ով և ինչպես արձագանքեց Հորմուզի նեղուցը բացելու Թրամփի խնդ…

ԵՄ-ից մինչև Չինաստան. ով և ինչպես արձագանքեց Հորմուզի նեղուցը բացելու Թրամփի խնդրանքին
🇬🇧 Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարարը վստահեցրել է, «որ նեղուցի վերաբացմանը աջակցելու ցանկացած տարբերակ քննարկվում է դաշնակիցների հետ»՝ ընդգծելով, որ «նեղուցը վերաբացելու լավագույն և հստակ ճանապարհը հակամարտությանը վերջ դնելն է»:
🇩🇪 Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է. «Ի՞նչ է Թրամփը ակնկալում եվրոպական մի քանի ֆրեգատներից, ինչը չի կարող անել ամերիկյան հզոր նավատորմը»։
🇪🇺 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է՝ «ոչ մեկը չի պատրաստվում իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում»:
🇺🇸 Թրամփն այսօր արդեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ աջակիցների «մեծ մասը» տեղեկացրել է, որ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ, և ինքը զարմացած չէ արձագանքից:
Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառնում, եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն ապաշրջափակել Հորմուզի նեղուցը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով