1 տարեկան երեխայի նկատմամբ ֆիզիկական ներգործություն է եղել 2026թ. հունվարի 22-ի…

‼️ 1 տարեկան երեխայի նկատմամբ ֆիզիկական ներգործություն է եղել 2026թ. հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ:
💬 «Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026թ. հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի սպանությունը):
⚖️ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնել են ՔԿ-ից:
📌 Նշենք, որ երեխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ։ |1lurer.am|
Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով