Компания «Мобайл Сентр Арт», считающаяся вторым крупнейшим налогоплательщиком Армении, перечислила 10 миллионов драмов фонду «Мой шаг», которым руководит (бывшая) супруга премьер-министра Анна Акопян, пишет газета «Жоговурд».
Цифры, безусловно, впечатляющие, однако куда интереснее подтекст этой истории.
Собственник компании «Мобайл Сентр Арт» Артур Петросян имеет политическое прошлое: еще в 2013 году он был членом Совета старейшин Еревана от РПА, являясь одним из видных представителей прежней власти.
Сегодня, однако, тот же бизнесмен действует в совершенно иных реалиях. В годы правления Никола Пашиняна его бизнес не только значительно расширился в сфере импорта телефонов и их экспорта в находящуюся под санкциями Российскую Федерацию, но и сама компания стала одним из крупнейших налогоплательщиков страны.
И вот, по всей видимости, в качестве «жеста благодарности», было сделано пожертвование в размере 10 миллионов драмов фонду, связанному с семьей премьер-министра, что эквивалентно примерно 26 тысячам долларов США.
Щедрость сама по себе, возможно, не удивительна на фоне таких масштабов бизнеса, однако вопросы вызывает контекст, в котором представитель прежней власти сегодня не только занимает лидирующие экономические позиции, но и оказывает финансовую поддержку структуре, ассоциирующейся с действующей властью.
Ежедневная газета «Жоговурд» связалась с Артуром Петросяном, чтобы выяснить, почему он проявил такую щедрость именно по отношению к фонду «Мой шаг». Может ли он вспомнить другие фонды, которым также делал подобные крупные пожертвования?
«Ну, делаем, когда обращаются. Это был благотворительный шаг, мы его сделали, в чем проблема?» — выразил недоумение Артур Петросян.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Iphone 17 ո՞ր խանութից գնել. այս պատմությունից հետո արդեն պարզ է՝ որտեղից ՉԳՆԵԼ👌Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը, գրում է «Ժողովուրդ»-ը:
Թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն առավել հետաքրքրական է այս պատմության ենթատեքստը։
«Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավագանու անդամ՝ լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Այսօր, սակայն, նույն գործարարը գործում է բոլորովին այլ իրողությունների պայմաններում․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նրա բիզնեսը ոչ միայն զգալիորեն ընդլայնվել է՝ հեռախոսների ներմուծման և պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնություն արտահանման ոլորտում, այլև ընկերությունը դարձել է երկրի խոշորագույն հարկատուներից մեկը։
Եվ ահա՝ որպես թերևս «շնորհակալական ժեստ», 10 միլիոն դրամի նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26 հազար ԱՄՆ դոլարի։
Շռայլությունն ինքնին գուցե զարմանալի չէ բիզնեսի այս ծավալների ֆոնին, սակայն հարցականներ է առաջացնում այն համատեքստը, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչը այսօր ոչ միայն տնտեսական առաջատար դիրքերում է, այլև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գործող իշխանության հետ ասոցացվող կառույցին։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարո՞ղ է հիշել նաև այլ հիմնադրամների, որոնց ևս նման շռայլ նվիրատվություն արել է։
«Դե անում ենք, որ դիմում են։ Բարեգործական քայլ էր, արել ենք, ինչ խնդիր կա», – տարակուսեց Արթուր Պետրոսյանը»։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան