Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանո…

Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախօրեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը։
«Մենք, անկասկած, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն կամ առավել ևս սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները», — հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով