HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8…

⚖️ HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։
👨‍⚖️ Վճռաբեկ դատարանը 2026-ի փետրվարին մերժել է ցմահ ազատազրկման դատավճռի դեմ մեղադրյալ Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել։
📌 Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակում էր տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղի վրա։ Դրա հետևանքով սպանվել էին բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել: |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով