Դատարանը թույլատրեց Աջապահյանին ներկա գտնվել Սուրբ Հարության պատարագինՎերաքննիչ …

Դատարանը թույլատրեց Աջապահյանին ներկա գտնվել Սուրբ Հարության պատարագին
Վերաքննիչ դատարանն այսօր՝ մարտի 18-ին, որոշեց մերժել Միքայել Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը և կիրառված խափանման միջոց տնային կալանքը թողնել անփոփոխ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց նաև Շիրակի թեմի հավատավոր ժողովրդի խնդրանքը և միջնորդությունը՝ թույլատրել Միքայել Աջապահյանին մասնակցել և հանդիսապետել Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում կատարվող ծիսակարգերը, ժամերգությունները, պատարագները։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ սա ևս կարևոր փաստարկ է, որ տնային կալանք խափանման միջոցը վերացվի։
📌 Դատարանն այս մասով միջնորդությունը բավարարեց՝ որոշելով Միքայել Աջապահյանին թույլատրել ներկա գտնվել կիրակնօրյա պատարագներին, ինչպես նաև Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագին։ Սակայն պատարագի մատուցման հետ կապված որևէ գործառույթ չթույլատրեց դատարանն իրականացնել. «Պատարագին ներկա գտնվելը չի ենթադրում մասնակցություն»,- նշեց դատարանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով