Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր հ…

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։
Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։
Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։
Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է’ նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanian

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով