Թրամփը սպառնում է պայթեցնել «Հարավային Պարս» հանքավայրը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն տե…

‼️ Թրամփը սպառնում է պայթեցնել «Հարավային Պարս» հանքավայրը:

💬 Նա նշել է, որ ԱՄՆ-ն տեղյակ չի եղել, որ Իսրայելը հարվածելու է «Հարավային պարս» հանքավայրին, և ընդգծել, որ Իսրայելն այլևս դա չի անի, «եթե Իրանը չընդունի անխոհեմ որոշում հարձակվելու շատ անմեղ կողմի, այս դեպքում՝ Քաթարի վրա»:
🗣 «Այդ դեպքում ԱՄՆ-ն Իսրայելի օգնությամբ և համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի ամբողջ «Հարավային Պարս»-ի գազային հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել կամ զգացել»,- գրել է Թրամփը։
🇮🇷 Նշենք, որ Իրանը, ի պատասխան հանքավայրի վրա հարձակումների, օդային հարվածներ էր հասցրել Ծոցի երկրներին, այդ թվում՝ Քաթարի Ռաս Լաֆֆան արդյունաբերական քաղաքի հիմնական գազային ենթակառուցվածքին՝ հասցնելով «լուրջ վնասներ»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով