Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման….

🇬🇪 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:
👨‍⚖️ Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Դատարանը հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300,000 լարիով։
📌 Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ գործընթացը քաղաքական բնույթ է կրում։ |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *