ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդ…

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։
Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով