Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը մասամբ կանգնել է Քաղաքացիները լուսանկարներ են հր…

🚇 Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը մասամբ կանգնել է
Քաղաքացիները լուսանկարներ են հրապարակում տարբեր կայարաններից, ուշադրությունը սևեռելով սպասելաժամանակին։ Մետրոն աշխատում է մի ուղղությամբ՝ սովորականից ավելի ուշ-ուշ։ Բազմաթիվ ուղևորներ կայարաններում սպասում են 20-ից ավել րոպե։
Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով