Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար …

Եվրահանձնաժողովը սահմանել է ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) աստիճանաբար հրաժարվելու ժամկետներ և չի պլանավորում դրանք վերանայել:
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրան հարց են ուղղել՝ արդյոք հաշվի առնելով Մերձավոր Արևելքի իրադարձությունները՝ ԵՄ-ում կարող են բացառել ռուսական ՀԲԳ-ից լիովին հրաժարվելու ժամկետները վերանայելու հնարավորությունը։
«Մենք ունենք նպատակներ և հավատարիմ ենք մնում մեր նպատակներին», — ասել է նա Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով