Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը՝ հավելելով, որ միջոցառումը կանցկացվի գերատեսչության աջակցությամբ։
«Սա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության հերթական լավ օրինակն է, որն իր մեջ միավորում է մասնավոր և պետական մասնակիցների աշխատանքը։ Միջոցառումը նախարարությանը հնարավորություն է տալիս, որպես քաղաքականություն մշակող մարմին, ուղղակի երկխոսություն ունենալ մասնավոր հատվածի հետ, որի արդյունքում կարող են լուծվել շատ հարցեր կապված ոլորտային մարտահրավերների հետ»,-ասաց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջոցառման հիմնական հանդիպումներն ու աշխատանքները կնպաստեն նոր կազմակերպությունների և համագործակցության ստեղծմանը։
Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանի խոսքով՝ առաջին անգամ անցկացվելիք «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը հարթակ է, որտեղ ձևավորվում են ոլորտի ապագային միտված գաղափարներ ու համագործակցություններ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թողնել պատասխան