Թրամփը 48 ժամ է տվել Իրանին Հորմուզի նեղուցի լիակատար բացման համարԱՄՆ նախագահ Դո…

Թրամփը 48 ժամ է տվել Իրանին Հորմուզի նեղուցի լիակատար բացման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը։

«Եթե այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում Իրանը ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի ու կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենախոշորից»

,- գրել է Թրամփը։
📌 Այս գրառումը Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է Երևանի ժամանակով գիշերը մոտ 04:00-ին։
Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր արգելափակել է Հորմուզի նեղուցը։ Այդ նեղուցով անցնում էր նավթի ծովային ողջ արտահանման և սեղմված բնական գազի գրեթե մեկ հինգերորդը՝ օրական մոտ 20 միլիոն բարել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով