Որևէ նոր բան չկա։ Էշը զռռում է, գայլը՝ ոռնում, մեղուն՝ մեղր տալիս, կապիտուլյանտն էլ իր էությունն է դրսևորում, որ կոչվում է հակաՀայաստան։
Միայն թե մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք։ Այսօրվա արցախցի կինը հաղթեց մի էական բանի շնորհիվ՝ չընդունեց կապիտուլյանտի թելադրած աշխարհայացքն ու կանոնները։ Վերջինս փորձում էր հայրենիքի կորստյան թեման ծածկադմփոց անել «միլիարդների ներդրումներով», իսկ կինը շարունակում էր խոսել հայրենիքի մասին։
Սա մի կարևոր, միգուցե խորհրդանշական առումով վերջին հուշում էր նախընտրական պայքար մտած ազգային-ընդդիմադիր ուժերին։ Հուշում այն մասին, որ ազգային հարցը փողի դիմաց վաճառած և դա նորմալիզացնող ռեժիմին անհնար է հաղթել մարդկանց ավելի շատ «փող» առաջարկելով։ Բուժման կարիք ունեցող թմրամոլին անհնար է բուժել ավելի մեծ «չափաբաժին» առաջարկելով։ Անգամ եթե նա մոտենա ձեզ, նա գալու է՝ հանուն «չափաբաժնի», ոչ հանուն բուժման…
Կապիտուլյացիոն ռեժիմին հնարավոր է հաղթել միայն ազգային հարցի օրակարգով։ Եվ մի օր այս պնդումս անպայման կիրականանա, ինչպես 2020 թ․ նոյեմբերի 13-ի պնդումս է այսօր իրականացել, որ Հայաստանն ազգային պետությունից վերածելու են «տարածաշրջանային մոթելի»…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Թողնել պատասխան