ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցա…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցաբերել է ժողովրդի կողմից իրենց պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել երկիրը:
Փաշինյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«Վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունն ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 2024թթ ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանգնել ենք, կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ ու կամքով, և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրա համար հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, և նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը:
Ըստ վարչապետի՝ ժողովուրդը պետք է առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի:

Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ https://youtu.be/v_ujagsFnZA

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով