Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Ա…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից կառուցված «Բուշեր» ատոմակայանին հարվածները։ Զրույցի մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Մարտի 23-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», — նշված է հաղորդագրության մեջ։

Լավրովն ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանին ամերիկա-իսկայելական հարվածների «բացարձակ անընդունելիությունը»՝ նշելով, որ դրանք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսաստանցի անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով «տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»։
Գերատեսչությունում հավելել են, որ Իրանը և ՌԴ-ն մտահոգություն են հայտնել «Կասպից ծովի ջրատարածքում Վաշինգտոնի և Թել Ավիվի հրահրած հակամարտության վտանգավոր տարածման առումով» ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով