Տեսեք, շատ հաճախ մարդիկ օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ ընդդիմության ձեռքում…

Տեսեք, շատ հաճախ մարդիկ օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ ընդդիմության ձեռքում կան հսկայական ռեսուրսներ, դրանք մեդիա ռեսուրսներ են, դրանք ֆինանսական ռեսուրսներ են և այլն։ Հարցադրումը հետևյալն է, որ այդքան ռեսուրսների պարագայում ինչու՞ «սայլը տեղից չի շարժվում»։
Պատասխանը շատ պարզ է․ փող ու ռեսուրս, գուցե, կա, բայց բավարար խելք չկա այդ ռեսուրսները ճիշտ կառավարելու ու դրանից մաքսիմալ արդյունք ստանալու համար, ավելին՝ հենց այդ նույն ընդդիմությանը ենթակա ԶԼՄ-ների վատ աշխատանքը նաև հակառակ էֆեկտն է տալիս ու մարդկանց մոտ բացասական վերաբերմունք ձևավորում այդ ընդդիմադիրների նկատմամբ։
Փող ունենալը ու այդ փողը ցփնելը քիչ է քաղաքականության մեջ հաջողելու համար, դա գործի կեսն է, մյուս կեսը ինտելեկտն է, որպեսզի առկա ռեսուրսների պարագայում «քամես» առավելագույն արդյունք։
@armgeopolitic
Հայկական լրագրության մակարդակը․․․

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով