Իսրայելի բանակը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում Թել …

Իսրայելի բանակը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում Թել Ավիվում հրթիռային հարվածի վայրում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Իսրայելի ոստիկանությունից հայտարարել են, որ Թել Ավիվի կենտրոնում իրանական մարտագլխիկ է ընկել՝ 100 կգ պայթուցիկով։
Վնասվել են տներ և մեքենաներ։ Տուժածներ չկան։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իսրայելի Դիմոնա և Էյլաթ քաղաքներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով