❓Ինչու է իշխող մեծամասնությունը մերժում ընդդիմության ձայնը8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավելի քան 4 տարիների ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ներկայացրած
գրեթե բոլոր նախաձեռնությունները մերժվել են։ Օրենսդրական նախաձեռնություններից բացի՝ իշխող մեծամասնությունը մերժում է
նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկությունները։📌«Հետքն» ուսումնասիրել է ընդդիմադիր և անկախ պատգամավորների նախաձեռնությունները։ Ճշգրիտ և ամբողջական վիճակագրություն, թե քանի նախաձեռնություն է ներկայացվել, և դրանք ինչ ճակատագիր են ունեցել, ոչ խմբակցությունները, ոչ անկախ պատգամավորները չեն վարում։ Թեև նրանք տրամադրել են իրենց տվյալները, պաշտոնական աղբյուրների և խմբակցությունների ներկայացրած վիճակագրության համադրմամբ պարզ է դարձել, որ դրանք ամբողջական չեն։ Ներկայացված վիճակագրությունը կազմվել է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման արդյունքում։🔗 Ամբողջական հոդվածը կարդացեք
ԱՅՍՏԵՂ
Ինչու է իշխող մեծամասնությունը մերժում ընդդիմության ձայնը
Դրանցից 2272-ը օրենսդրական նախաձեռնություններ են։ Այդ նախաձեռնություններից միայն 6-ն են հեղինակել ընդդիմադիր խմբակցությունների…
Թողնել պատասխան