Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյ…

📌Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ
📍Թրամփը ևս հայտարարել է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ են երկխոսում. մամուլում մատնանշվում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի անունը:
📍Իրանից կտրականապես հերքում են նման լուրերը՝ դրանք որակելով էներգակիրների գների վրա ազդելու, «փակուղուց դուրս գալու» համար ժամանակ շահելու միջոց:
📍Ղալիբաֆի անվան շրջանառումն էլ իրանական ԶԼՄ-ները մեկնաբանում են որպես Իրանում ներքին պառակտում առաջացնելու և Ղալիբաֆին թիրախավորելու փորձ:
📍Միաժամանակ Իրանից հաստատում են, որ «բարեկամ երկրները» ԱՄՆ-ից ուղերձներ են փոխանցել, և Թեհրանից էլ պատասխանել են, որ պատերազմի դադարեցման պայմանները չեն փոխվել:
📌Պատերազմի դադարեցման համար իրանական կողմի հիմնական պայմաններից են՝
🔹Իրանի դեմ ագրեսիայի չկրկնվելու մասին միջազգային իրավական երաշխիք,
🔹Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակ,
🔹Վնասի փոխհատուցում,
🔹Պատժամիջոցների վերացում,
🔹Ուրանի հաստացման իրավունքի ճանաչում:
📌Մամուլում և փորձագիտական դաշտում շրջանառվում են նաև այլ պահանջեր, օրինակ՝
🔹Տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների փակում:
🔹Գազայի, «Հեզբոլլահի», Իրաքի դիմադրության խմբերի, Եմենում հութիների դեմ ռազմական գործողությունների դադարեցում:
🔹ԱՄԷ կողմից իրանական երեք կղզիների (Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ) նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարում:
🔹Քուվեյթի կողմից «Արաշ» նավթի հանքավայրի նկատմամբ որևէ հավակնությունից հրաժարում:
🔹Իրանի հետ չհարձակման պայմանագրի կնքում:
🔹Վերադարձ Միջուկային գործարքին:
🔹Բոլոր, այդ թվում՝ արաբական երկրների կողմից «Պարսից ծոց» անվան կիրառում՝ այլ ձևակերպումների փոխարեն:
📌Այս պատերազմն ԻԻՀ-ն որպես գոյաբանական սպառնալիք է ընկալում, ինչն էլ մղում է գնալ մինչև վերջ: Իրանի համար ռազմական ու ենթակառուցվածքային ծանր կորուստները տանելի են, առաջնային է համակարգը պահպանելը, դիմադրելը ու հակառակորդին, նրա դաշնակիցներին հյուծելը, հնարավորինս շատ վնաս պատճառելը։ Սպառնալիքից բացի, այս պատերազմը նաև դիտարկվում է որպես հնարավորություն՝ ձևավորելու նոր ստատուս-քվո, որտեղ Իրանի շահերը ևս հաշվի կառնեն, լավագույն դեպքում՝ Իրանի գերիշխող դիրքը կընդունեն: Այս առումով Իրանի ներկայացրած պայմանները նաև մանևրելու դաշտ են ստեղծում՝ նշաձողի բարձրացմամբ առնվազն դրանց մի մասի շուրջ համաձայնության հասնելու համար։
@IRI2day

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով