Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբ…

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով մտահոգությանը, թե որոշ շրջանակների կողմից սպառնալիք է ընկալվում իր այն ձևակերպումը, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չընտրվի, պատերազմ կլինի:
Նա հիշեցրեց, որ 2020թ շատ մեծ մեղադրանքներ են ուղղվել իրեն, որ ինքը վտանգների մասին չի զգուշացրել հանրությանը: Այդ մեղադրանքից և սխալից վարչապետն արել է հետևություններ:
«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը որպես քաղաքական մեծամասնություն, որոշել է և չի շարունակում Ղարաբաղյան շարժումը:
Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը:
Ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, նշանակում է՝ պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում: Շատ պարզ ընտրություն է»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով քաղաքացիների հետ պարզ խոսելը:
Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ վարչապետն ասաց, որ դա ոչ անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր է:
«Մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Բայց, եթե մենք չենք առերեսվելու, չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»,-նշեց նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով