Հայ–թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու Երևանում տեղի ո…

🇦🇲🇹🇷 Հայ–թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու
Երևանում տեղի ունեցավ հայ–թուրքական կարգավորման գործընթացի հերթական՝ վեցերորդ հանդիպումը։
Կողմերը խոսել են երկաթուղու, էլեկտրահաղորդիչ գծերի և ավիահաղորդակցությունների տեխնիկական հարցերից։
Քննարկվել է նաև մշակութային ծրագրերի և ուսանողական կրթաթոշակների գաղափարը։
Սրանք գեղեցիկ ձևակերպումներ են՝ մամլո հաղորդագրությունների, պաշտոնական տեքստերի համար, սակայն փաստացի իրավիճակը այլ է․
🔹 Թուրքիան շարունակում է իր խոսույթում կրկնել Բաքվի թեզերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
🔹 Հայկական կողմը հայտարարում է, թե պատրաստ է հենց վաղը բացել սահմանները, բայց Անկարան իր քայլերը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։
🔹 «Առանց նախապայմանների» ձևակերպումը մնում է միայն թղթի վրա, որովհետև իրականում թուրքական նախապայմանները շատ հստակ են՝ գործնականում նրանք սպասում են Երևանի զիջումներին Բաքվի օրակարգում։
👉 Ընդհանուր եզրակացությունն այն է, որ հայ–թուրքական գործընթացը ներկայումս չունի ինքնուրույն քաղաքական տրամաբանություն։
Այն կախված է հայ–ադրբեջանական բանակցություններից, իսկ մինչև դրանց հանգուցալուծումը առաջընթաց պետք չէ ակնկալել։
Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով