Սիրիայի քրդերը համաձայնության են եկել երկրի նոր իշխանության հետ: Քրդական «Սիրիա…

‼️ Սիրիայի քրդերը համաձայնության են եկել երկրի նոր իշխանության հետ:
🤝 Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը համաձայնագիր է ստորագրել՝ միանալու Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերին։ Փաստաթուղթը ստորագրվել է ալ Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ժամանակ։
📑 Ըստ համաձայնագրի՝ «բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում, ինտեգրվելու են նոր իշխանությունների գլխավորած կառավարման համակարգին»։ Խոսքը, մասնավորապես, քրդական տարածքների բոլոր անցակետերի, ինչպես նաև այնտեղ գտնվող օդանավակայանի, գազի ու նավթի հանքավայրերի մասին է։
🔸 Բացի այդ՝ համաձայնագիրը նախատեսում է հրադադար ամբողջ Սիրիայում և քուրդ բնակչությանը երաշխավորում է սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ քաղաքացիության իրավունքը: Քրդերը, իրենց հերթին, խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին՝ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ տարրերի դեմ նրանց պայքարին: |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *