«Ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի նախապատրաստական գործում: Խաղերի պաշտոնական տարբերանշանի ներկայացումը կարևոր հանգրվան է և այն նշանավորում է խաղերի նախապատրաստական նոր փուլը: Այս պահին բազմաթիվ պետություններ ու կառավարություններ արդեն իսկ հաստատել են Խաղերին մասնակցությունը, ինչը վկայում է վստահության մասին առ այն, որը Հայաստանը կարող է հյուրընկալել այս կարևոր մարզական իրադարձությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար Խաղերն ունեն առանձնակի նշանակություն, ավելին են, քան պարզապես մարզական ու մշակութային իրադարձությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյուբջանսկին:
Ըստ նրա` փոխադարձ վստահության մթնոլորտում շարունակում են նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ոչ մի խոչընդոտ առկա չէ:
«Վստահեցնում եմ` մենք կանգնած ենք Հայաստանի կողքին` նպաստելու այս խաղերի հաջող անցկացմանը: Ֆրանկոֆոն խաղերը համերաշխության հարթակ են ֆրանկոֆոն երիտասարդության համար, և ակնկալում եմ, որ բոլոր մասնակից պետությունները բացահայտեն Հայաստանն այս լույսի ներքո»,առանձնացրեց նա:
Թողնել պատասխան