Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-…

‼️ Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Կապանի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
📣 «Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Կապան քաղաքում այսօր թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով