Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննության ավարտ է հայտար…

⚖️ Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել. այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
🔸 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կարապետյանը ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊԸ փաստացի շահառուների հետ կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 մլրդ ՀՀ դրամ հարկեր վճարելուց խուսափելը:
🔸 Նաև այլ ՍՊԸ իրավասու անձանց ներգրավմամբ հիշյալ անձանց կողմից 2020-2023թթ. ընթացքում նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով նշված ընկերությունների օգտագործումը կազմակերպելու միջոցով, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 4.9 մլրդ ՀՀ դրամ հափշտակելը:
🔸 Բացի այդ՝ Կարապետյանը 2025թ. հունիսի 17-ին հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ: Հայտնել են ՔԿ-ից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով