Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրա…

⚡️Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ կառավարության հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ–ի` 3 օր շարունակ տարածած ապատեղեկատվության մասին
▪️ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։
▪️Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։
▪️2025 թ. հունվարին ՀՀ–ն գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, հակառակ ուղղությամբ և ՀՀ հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
▪️Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, ասված է հայտարարության մեջ։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *