Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված անձանցից մեկն այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուսի ինքնությունը հայտնի չէ:
ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:
«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», — փոխանցեց նա:
Պատարագից հետո ոստիկանները բերման ենթարկեցին երկու քաղաքացու, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք որևէ կերպ մասնակցություն ունեին միջադեպին:
Թողնել պատասխան