Երեւանն ու Կապանն իրար կապող օդանավը վերադարձել է. թռիչքները՝ շուտովԵրեւան-Կապա…

✈️ Երեւանն ու Կապանն իրար կապող օդանավը վերադարձել է. թռիչքները՝ շուտով
Երեւան-Կապան-Երեւան երթուղով չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից վերադարձել է Հայաստան եւ առաջիկայում կվերսկսի թռիչքները Երեւանի ու Սյունիքի մարզկենտրոնի միջեւ:
Խոսքը «ՆովԷյր» ավիաընկերության կողմից շահագործվող եւ 19 ուղեւորի համար նախատեսված, չեխական արտադրության L-410UVP-E20 օդանավի (ՀՀ գրանցումը՝ EK-4117) մասին է, որը 2025 թ. սեպտեմբերին թռել էր Չեխիա՝ տեխնիկական սպասարկում անցնելու:
Մարտի 27-ին էլ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարեց, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթը վերսկսվելու է ամսի 31-ից:
📌 Նկատենք, որ «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն ի սկզբանե կատարում էր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, 2024-ի սեպտեմբերից սրանց ավելացավ չորեքշաբթին, իսկ 2025-ի գարնանից չվերթերը կատարվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին (կարեւոր է նշել, որ թռիչքներն իրականացվում են միայն բարենպաստ եղանակային պայմաններում, այլապես չեղարկվում են): Ավիաընկերության տնօրեն Կ. Վարդանյանը «Հետքին» հայտնել էր, որ կա նաեւ չարտերային (ոչ կանոնավոր, ըստ պատվերի) թռիչքների որոշակի պահանջարկ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով