Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադ…

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալել էր Բելառուսի թիմին
Խաղակեսի մեկնարկում բելառուսները տիրում էին նախաձեռնությանն ու հանդիպման 7-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումից հետո` գլխի հարվածով աչքի ընկավ Բելառուսի ավագ Եվգենի Յաբլոնսկին: Առաջին կեսի վերջնամասում արդեն Հայաստանի հավաքականը մի շարք հնարավորություններ ուներ հավասարեցնելու հանդիպման հաշիվը, սակայն անարդյունք:
Երկրորդ կեսում` 71-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների ու դարպասապահի սխալից` հաշիվը կրկնապատկեց Գերման Բարկովսկին: Հանդիպման վերջնամասում` 86-րդ րոպեին, Բելառուսի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վահան Բիչախչյանը: Այդ գոլից հետո փոքրիկ ընդհարում տեղի ունեցավ հայ ու բելառուս ֆուտբոլիստների միջև:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքական հրավիրված գրեթե բոլոր նորեկներին խաղալու հնարավորություն տվեց:
Հայաստան-Բելառուս`1:2:
Այս խաղում Հայաստանի հավաքականի ավագը Կամո Հովհաննիսյանն էր, ով հոբելյանական` 95-րդ հանդիպումն անցկացրեց թիմի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով