ՔՊ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԱվարտվել ու ամփոփվել են ՔՊ կուսակցության…

🔻ՔՊ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
Ավարտվել ու ամփոփվել են ՔՊ կուսակցության ներքին ընտրությունները։
ՔՊ անդամները երկու քվեարկություն են կատարել․ մի դեպքում ընտրել են վարչապետի իրենց թեկնածուին։ Ձայների ճնշող մեծամասնությամբ առաջատարը Փաշինյանն է։ Կուսակիցներից 898 մարդ կամ 95.4%-ը քվեարկել է նրա օգտին։ Երկրորդ հորիզոնականում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է 12 ձայնով, երրորդում` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` 8 ձայնով։ Մնացած ձայները չեն գերազանցում երեքը։
🗣 Վարչապետ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան հրապարակմամբ կուսակիցներին շնորհակալություն է հայտնել քաղաքակակ ավանդույթներին հավատարիմ մնալու և նոր ստանդարտ սահմանելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար»,- գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով