ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քաղբանտարկյալներին ներում շնորհելու համար և հայտարարել, որ անհամբեր սպասում է նրա մասնակցությանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Անցյալ շաբաթ Բելառուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հասավ ևս 250 քաղբանտարկյալի ազատ արձակման։ Այսպիսով, բանտարկյալների ընդհանուր թիվը, որոնք մեծահոգաբար ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի կողմից, անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը», — գրել է ԱՄՆ նախագահը։
Նա երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հավելելով. «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով