44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահան…

🔸 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահանջի վերաբերյալ գործով մեղադրյալ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխվել է․ նա նորից կմնա տնային կալանքի տակ։
⚖️ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գաբրիելյանը վարչական հսկողության ընթացքում 2 անգամ չի ներկայացել Պրոբացիոն ծառայություն, ինչն անել պարտավոր էր։ Թեեւ Հովիկ Գաբրիելյանը նշեց, որ առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառաբանությունը նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին չբավարարեց։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն էլ իր հերթին նկատեց, որ Գաբրիելյանը կարող էր իր պաշտպանի միջոցով տեղեկացնել պատկան մարմնին, մինչդեռ չի արել։
📌 Դատարանը որոշեց տնային կալանք սահմանել 3 ամիս ժամկետով։

Հովիկ Գաբրիելյանի խափանման միջոց վարչական հսկողությունը փոխվեց տնային կալանքի — Infocom

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի տարածքում հոկտեմբերի սկզբին իրականացված նահանջի վերաբերյալ գործով մեղադրյալ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխվել է․ նա նորից կմնա տնային կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով