Հայաստանի ամերիկյան համալսարանը վերադառնում է բնականոն ուսումնական գործընթացին։…

🎓 Հայաստանի ամերիկյան համալսարանը վերադառնում է բնականոն ուսումնական գործընթացին։ ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանի և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ մարտի 31-ից բոլոր դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով։ Հայտնում են համալսարանից։
🛡️ Մարտի 30-ին դասերը ժամանակավորապես անցկացվել էին առցանց ձևաչափով՝ որպես նախազգուշական միջոցառում։ Որոշման հիմքում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հնչեցրած սպառնալիքներն էին՝ կապված Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան համալսարանների թիրախավորման հետ։
Չնայած ՀԱՀ-ի նկատմամբ ուղղակի սպառնալիք չէր արձանագրվել, համալսարանը առաջնահերթություն էր տվել համայնքի անվտանգությանը։ Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաստիացրել էր բուհին, որ ուսումնական հաստատությանը սպառնացող որևէ էական վտանգ առկա չէ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով