Համայնքի ղեկավարի կողմից որևէ միտումնավոր խոչընդոտում կամ սուբյեկտիվ մոտեցում ա…

⛪️ Համայնքի ղեկավարի կողմից որևէ միտումնավոր խոչընդոտում կամ սուբյեկտիվ մոտեցում առկա չէ․ Վաղարշապատի համայնքապետարանը արձագանքել է Մայր Աթոռի հայտարարությանը
📌 Համայնքապետարանից նշել են, որ նախկինում Մայր Աթոռին տրամադրված տարածքները փոխանցվել են հստակ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նպատակով, սակայն դրանք գտնվում են խիստ անմխիթար և անբարեկարգ վիճակում, նախատեսված համայնքի համար կենսական նշանակություն ունեցող նախաձեռնությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել։
🗣 «Ստեղծված իրավիճակը համայնքապետարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից առավելապես դիտարկվում է տարածքների փաստացի սեփականացման տարբերակը, այլ ոչ թե դրանց նպատակային օգտագործումը համայնքի զարգացման համար»,- նշված է հայտարարության մեջ։
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով