Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ…

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ-ն դուրս բերելու հարցը։
Այս մասին նա խոսել է բրիտանական Daily Telegraph-ին տված հարցազրույցում։
Թերթը գրում է, որ Թրամփը դաշինքն անվանել է «թղթե վագր» և պնդել, որ Մեծ Բրիտանիան նավատորմ չունի։ Հարցին, թե արդյոք Մերձավոր Արևելքում հակամարտությունից հետո նա կվերանայի՞ ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին, Թրամփը պատասխանել է.

«Այո, ես կասեի, որ դա վերանայման ենթակա չէ… ՆԱՏՕ-ն ինձ համար երբեք համոզիչ չի եղել։ Ես միշտ գիտեի, որ նրանք «թղթե վագր» են, և, ի դեպ, Պուտինը նույնպես գիտի դա»։

Խոսելով Մեծ Բրիտանիայի ռազմանավերի մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է․

«Դուք նույնիսկ նավատորմ չունեք։ Դուք չափազանց հին եք և ունեցել եք ավիակիրներ, որոնք չեն աշխատել»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով